30 հոկտեմբերի 2009 - 18:44 AMT
Իսրայելցի նախարարները բոյկոտել են Թուրքական հանրապետության օրը
Իսրայելցի նախարարները բոյկոտել են Թուրքական հանրապետության օրը: Թուրթական հանրապետության անկախության օրվա պատվին թուրքական դեսպանության կազմակերպած հանդիսավոր ընդունելությանը ներկա էին ընդամենը երկու նախարար` արդյունաբերության ու առեւտրի նախարարը եւ ազգային փոքրամասնությունների հարցերով նախարարը:

Մի քանի օր առաջ Իսրայելի տեղեկատվության եւ սփյուռքի նախարար Յուլի Էդելշտեյնը կառավարության անդամներին կոչ արեց բոյկոտել Թուրքիայի անկախության օրը` ի նշան վերջին ժամանակներս Թուրքիայի զբաղեցրած հակաիսրայելյան դիրքորոշման դեմ բողոքի, հաղորդում է Zman.com-ը: