30 հոկտեմբերի 2009 - 18:58 AMT
Գերմանիայի նախագահ. Հայաստանը կարեւոր գործընկեր է Բեռլինի համար
Հոկտեմբերի 29-ին Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը հավատարմագրերն է հանձնել Գերմանիայի նախագահ Հորսթ Քյոլերին: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Գերմանիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Գերմանիայի համար: Դեսպան Մարտիրոսյանն իր հերթին շեշտել է Գերմանիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հայկական կողմի պատրաստակամությունը:

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Զրույցի ընթացքում դեսպան Մարտիրոսյանը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:

Գերմանիայի նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի դեսպանին` հույս հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: