30 հոկտեմբերի 2009 - 20:15 AMT
Սյունիքի դատարանը որոշեց միջոցառումներ ձեռնարկել Շահումյան բանավանի բնակիչների կյանքն անվտանգ դարձնելու համար
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց միջոցառումներ ձեռնարկել` կանխելու Կապանի Շահումյան բանավանի բնակիչների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, որն առաջացել է «Deno Gold Mining» ընկերության` Շահումյան հանքավայրում իրականացրած ստորգետնյա եւ վերգետնյա հանքարդյունահանման գործունեության պատճառով: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեցին Կապանի «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ից:

Նշենք, որ Շահումյան բանավանի բնակիչները դիմել էին դատարան` պահանջելով կանխել իրենց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, որի պատճառը «Deno Gold Mining» ՓԲԸ-ի գործունեության հետեւանքով առաջացած լայն հորն է: Ընկերությունը չի ձեռնարկել անվտանգության որեւէ միջոցառում, չի տեղադրել հորի առկայության մասին զգուշացնող նշան կամ ցանկապատ: