30 հոկտեմբերի 2009 - 21:04 AMT
Հայաստանի ու Բելառուսի միջեւ կան տնտեսական հարաբերությունների զարգացման դրական միտումներ
Հոմտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննընդունել էԲելառուսիհանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Զրուցակիցները նշել են, որ չնայած համաշխարհայինֆինանսատնտեսական ճգնաժամին, երկու պետությունների տնտեսական հարաբերություններում կան դրական միտումներ - դրանք անհրաժեշտ է զարգացնել` միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման միջոցով:

Անդրադարձ էկատարվել երկկողմհետաքրքրություն ներկայացնողմի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանը` մասնավորապես տրակտորաշինության, հանքարդյունաբերական ու տրանսպորտային մեքենաշինության ու բարձր տեխնոլոգիաների բնագավառներում: Կար-որվել է հայ-բելառուսական գործարար կենտրոնի ստեղծման գաղափարը, ինչը կարող է դառնալ գործարար կապերի զարգացման հստակ պլատֆորմ:

Կառավարության ղեկավարն ասել է, որ քննարկվածբոլոր հարցերին հարկ էանդրադառնալմիջկառավարական հանձնաժողովի մյուսնիստում, որը կունենա առավել հստակ օրակարգ, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ արդյունքների հասնել:

Սերգեյ ՄարտինովըՏիգրան Սարգսյանին էփոխանցել ԲելառուսիՀանրապետություն այցելելու հրավերը: