30 հոկտեմբերի 2009 - 21:52 AMT
Հայ դպրոցականներն առաջին անգամ մասնակցել են «Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցույթին»
Հոկտենմբերի 29-ին հայ դպրոցականների «Այբ-2009» թիմը վերադարձավ Ուկրաինայից, որտեղ առաջին անգամ մասնակցեց «Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցույթին»: Սա թիմային մրցաշար է` Ուկրաինայի եւ ԱՊՀ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ քիմիայի նվիրյալ երիտասարդ դպրոցականները լուծում են քիմիայի բարդ առաջադրանքներ, հայտնագործում գիտական նորույթներ:
Այս տարի հոկտեբմերի 22-29-ը Սումի քաղաքում միմյանց հետ մրցեցին 19 թիմ Ուկրաինայից, մեկ թիմ ՌԴ-ի Կիրով քաղաքից եւ «Այբ-2009» թիմը Հայաստանից: Թիմի ղեկավարն է Նինա Հոբոսյանը, քիմիական գիտությունների թեկնածու, Երեւանի թիվ 84 դպրոցի քիմիայի ուսուցչուհի: Թիմի մարզիչն է Վադիմ Գեորգիադին, որը երկար տարիներ եղել է քիմիայի դպրոցականների համամիութենական օլիմպիադաների ժյուրիի եւ մեթոդաբանական հանձնաժողովի անդամ:
Հայաստանցի մասնակիցների մասնակցության նախաձեռնողը «Այբ» կրթական հիմնադրամն է: Հայ դպրոցականների մասնակցությունը մրցումներին անգնահատելի է, եւ գիտական եւ կրթական զարգացման, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների հաստատման համար: Սակայն «Այբ» հիմնադրամի նպատակն է նաեւ համաուկրաինական մրցույթի անցկացման տեխնոլոգիային` 2010թ. նմանատիպ ամենամյա մրցույթ Հայաստանում կազմակերպելու նպատակով: