31 հոկտեմբերի 2009 - 12:02 AMT
Շինարարական չափանիշները պետք է համապատասխանեցվեն ԵՄ պահանջներին
Այսօր ՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանըմասնակցելէ Շինարարներիմիության երրորդ համաժողովին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
Ողջունելով ներկաներին կառավարության ղեկավարը ուշագրավ ելույթով ներկայացրել էիր մոտեցումները ՀՀ-ումշինարարության ոլորտի հետկապված բարեփոխումների եւ ծրագրերի առնչությամբ:
«Շինարարությունը եղել եւ մնալու է մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Դա նշանակում է, որ այն պետք է գտնվի մեր ուշադրության կենտրոնում, մասնավորապես նշել է վարչապետը: Քաղաքաշինության նախարարության հուսալի գործընկերը պետք է լինի ձեր միությունը: Քաղաքաշինության նախարարությունը այս ոլորտի քաղաքականության պատասխանատուն է: Դա նշանակում է, որ երկխոսություն պետք է լինի քաղաքականության մշակող եւ իրականացնող մարմինների միջեւ»:
Տիգրան ՍարգսյանըընդգծելէՇինարարների միության վերահսկողական գործառույթի կարեւորությունը. «Կարծում եմ, Շինարարների միությունը պետք է ակտիվացնի մասնագիտական իր առաքելությունը: Մենք պատրաստ ենք այդ երկխոսությանը ձեզ հետ, ինչպես նաեւ պատրաստ ենք ընդունել ձեզնից քաղաքաշինության ծրագրերի ռազմավարության մասով առաջարկություններ: Այդ առումով ես կցանկանայի, որպեսզի երրորդ համագումարը այս խնդիրը դարձնի իր քննարկման առարկան, եւ ստեղծվի մասնագիտական աշխատանքային խումբ, որը կկազմի միության աշխատանքների ծրագիր»:
ՀՀ վարչապետնանդրադարձելէնաեւ հայաստանյանեւ միջազգային արդի քաղաքաշինության ընդունված չափանիշների համապատասխանությանը. «Քաղաքաշինության մեր քաղաքականությունը պետք է համապատասխանի ժամանակակից աշխարհի լավագույն ստանդարտներին: Դա նշանակում է, որ պարտավոր ենք քննադատական վերլուծության ենթարկել այն իրավիճակը, որ ստեղծված է այսօր քաղաքաշինության բնագավառում` սկսած նորմատիվային փաստաթղթերից, կառավարության որոշումներից, օրենսդրական բազայից, ավարտած` քաղաքաշինական պրակտիկայով: Այդ տեսակետից ձեր վերլուծական նյութերը խիստ կարեւոր կլինեն մեզ համար: Այսօր բավականին լուրջ խնդիր ունենք ՀՀ-ում ներդնել քաղաքաշինական լավագույն ստանդարտներ, մասնավորապես, որպես թիրախ, մենք ընտրել ենք Եվրամիության դիրեկտիվները, որոնք կարգավորում են այս ոլորտը եւ փորձագետների գնահատմամբ ժամանակակից քաղաքաշինության լավագույն պրակտիկայից են բխում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս բնագավառում մենք ունենք լուրջ բաց, որը պետք է ձեզ հետ միասին լրացնենք: Բազմաթիվ քաղաքաշինական ստանդարտներ դեռեւս ՀՀ-ում ընդունված չեն եւ չեն կիրառվում: Այստեղ պետությունն ունի ձեր օժանդակության կարիքը: Եթե դուք ստեղծեք մասնագիտական աշխատանքային խմբեր` հրավիրելով լավագույն մեր մասնագետներին, ապա համոզված եմ, որ այդ աշխատանքը օգտակար կլինի այս ոլորտում բեկումնային զարգացումներ ապահովելու համար: Նմանատիպ ծրագրեր արդեն իսկ մշակվում են քաղաքաշինության նախարարության կողմից, եւ մենք ձեզ հրավիրում ենք մասնակցելու նաեւ այդ ծրագրերի մշակմանը: Գիտեմ, որ ժամանակակից տեխնիկայի, տեխնոլոգիաների ներդրումը նոր խնդիրներ է ստեղծում` առաջին հերթին պետության համար: Մենք պետք է ի վիճակի լինենք իրավական դաշտ ստեղծել, որը հաշվի է առնում ժամանակակից քաղաքաշինության առանձնահատկությունները: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ մենք էական շեշտադրում պետք է անենք մեր շինարարների կադրերի վերապատրաստման վրա: Անհրաժեշտ է կազմակերպել վերապատրաստման դասընթացներ, մեր շինարարներին հասցնել ժամանակակից աշխարհի նորագույն շինարարական գիտելիքները: Կարծում եմ, որ Շինարարների միության կարեւորագույն առաքելություններից մեկը կայանում է հենց այդ գործառույթի` դասընթացներ, սեմինարներ կազմակերպելու եւ անցկացնելու մեջ»,-ասել է ՀՀ վարչապետը: