31 հոկտեմբերի 2009 - 15:10 AMT
Կնեսետում կարող են վերսկսվել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի վերաբերյալ լսումները
Երուսաղեմում «Հայ Դատի» ներկայացուցիչներն օրերս հանդիպել են Իսրայելի Կնեսետի պատգամավորների հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Երուսաղեմում «Հայ Դատի» ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը, անցկացված հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Կնեսետի օրակարգում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ներառման հնարավորությունը: «Մենք Կնեսետի անդամներին կոչ արեցինք չկապել օրակարգում բանաձեւի ներառումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Ապրիլին Կնեսետում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներ են սպասվում, բայց մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի դրանք սկսվեն նախքան ապրիլ ամիսը»,- ասել է Ժորժետա Ավագյանը: