2 նոյեմբերի 2009 - 20:11 AMT
The Economist. Անկարան վերանայում է իր անտագոնիզմը արաբական աշխարհի հանդեպ
Եվրոպայի անորոշությունից հիասթափված` Թուրքիան սկսեց վերանայել իր անտագոնիզմը արաբական աշխարհի հանդեպ: «Օսմանյան կայսրության փլուզումից հետո Թուրքիայի Հանրապետությունն իր հայացքն ուղղեց դեպի Եվրոպա, մասնավորապես` դեպի ԱՄՆ: Այժմ թուրքերը տարածաշրջանում կրկին իրենց մասին լսել են տալիս: Այսպիսի զարգացումները միանգամայն տրամաբանական են` հաշվի առնելով թուրքական տնտեսության ուժը, իսլամական տարրերի վերածնունդը պարտադրված հակակղերականությունից հետո` կապված Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու վերաբերյալ Արեւմուտքի սակավախոսության հետ», - գրում է The Economist-ը:

2002թ.-ից Թուրքիան ղեկավարվում է նոր արտաքին քաղաքականությամբ, որը օգտագործում է «առեւտրի փափուկ իշխանություն, պատմական կապերի հետ մեկտեղ» Թուրքիայի սահմաններից դուրս կայունություն հաստատելու համար: «Նման վերակողմնորոշումը անհնար կլիներ առանց Թուրքիայի դրամատիկ փոփոխությունների: Արաբական աշխարհը ողջունում է Թուրքիայի «վերադարձը» Իրանին հակակշիռ քաղաքականության, ինչպես նաեւ այն բանի համար, որ կարող է դառնալ դեպի Եվրոպա տանող դարպասներ», - ասվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ թուրք պաշտոնյաները հայտարարում են, թե Անկարայի շահագրգռվածությունը իսլամական աշխարհի հանդեպ չի նշանակում նրա հարաբերությունների սառեցում Արեւմուտքի հետ: Դրա փոխարեն Թուրքիան հանդես է գալիս որպես օգտակար կամուրջ, հանդես է գալիս որպես դեմոկրատիայի եւ խաղաղության տարածաշրջանային ուժ, ինչը միանգամայն համատեղելի է իսլամական տարրերի հետ: «Անկարայի արեւմտյան դաշնակիցները իրենց հերթին դրա դեմ ոչինչ չունեն: Սակայն այդ ամենը կարող է փոխվել, եթե Թուրքիայի հույսերը ԵՄ մտնելու ուղղությամբ ի դերեւ ելնեն կամ եթե նրան դիտեն որպես գործիք Իրանի դեմ», - գրում է ամսագիրը:

«Թուրքիան ստիպված էր վճարել այդ քաղաքականության համար որոշակի գին, եւ այդ գնով վատթարացրեց հարաբերությունները Իսրայելի հետ այն բանից հետո, երբ Էրդողանը հրապարակավ հայտարարեց իր դժգոհությունը Գազայի հատվածում Թել Ավիվի գործողություններից: Ամեն դեպքում, թուրքական կառավարության պաշտոնական անձինք հայտարարում են, որ Իսրայելի հետ կապերը խզելու նպատակ չունեն: Իսրայելը նույնիսկ առաջարկել է Թուրքիային ԱՄՆ Կոնգրեսում լոբբիից պաշտպանվել, որը ձգտում էր Թուրքիային պատժել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն իրականացնելու համար: Թուրք պաշտոնյաները հայտարարում են, որ իրենք նպատակ չունեն խզելու կապերը Իսրայելի հետ, եւ գտնում են, որ կարող են օգտակար զրուցակից լինել հրեական պետությանը»,- ընդգծվում է հոդվածում: