2 նոյեմբերի 2009 - 21:42 AMT
Հայաստանը զբաղեցրել է չորորդ տեղը հանդբոլի Եվրոպայի առաջնությանը
Երեք օրվա ընթացքում Քիշնեւ քաղաքի «Ալեքսի-Օլիմպուս` 85» մարզահամալիրում անց էին կացվում հանդբոլի ,IHF/EHF Men`s Challenge Trophy/2009ետղամարդկանց թիմերի Եվրոպայի առաջնության հերթական ընտրական մրցաշարը: Համաձայն կանոնակարգի միաժամանակ անցկացվում էին երկու նմանատիպ մրցաշար` մեկը Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաքում, երկրորդը` Մալթայում: Ինչպես հայտնեց PanARMENIAN.Net-ին Մոլդովայից լրագրող Անդրեյ Լոգինը, Քիշինեւ ժամանեցին թիմեր նախկին խորհրդային հանրապետություններից` Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանի:

Մրցաշարի առաջին խաղում հանդիպեցին Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Վրաց մարզիչ Մերաբ Մետրեւելլիի սանիկները հաղթեցին 41:23 հաշվով: