2 նոյեմբերի 2009 - 22:08 AMT
Թեհրանը պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ի հետ նոր բանակցությունների
Թեհրանը հայտարարել է, թե պատրաստ է նոր բանակցություններ վարել ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ին կից Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանին: Ըստ Սոլթանիի, Թեհրանը պահանջում է «հիմնարար փոփոխություններ» կատարել արտերկրում իրանական ուրանի լրահարստացման մասին համաձայնագրի նախագծում:

Նա հավելել է, որ բանակցությունների անցկացման ժամկետը պետք է սահմանի ատոմային գործակալության ղեկավարությունը: Մինչդեռ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է կազմակերպել Իրանի գծով միջազգային միջնորդների «վեցյակի» հանդիպումը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: