3 նոյեմբերի 2009 - 12:01 AMT
Հայաստանի նախագահը Քուվեյթում մի շարք համաձայնագրեր կստորագրի համագործակցության մասին
Նոյեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաններկօրյա պետական այցով կմեկնի Քուվեյթ: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, սա Հայաստանի նախագահի առաջին այցն է Պարսից ծոցի երկրներ:

Սա Հայաստանի անկախացումից ի վեր ՀՀ Նախագահի առաջին պետական այցն է Ծոցի երկիր:

Քուվեյթի միջազգային օդանավակայանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին կդիմավորի Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահը, Քուվեյթի թագաժառանգ Նավաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ:

Այցի առաջին օրընախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Քուվեյթի ԱԺ նախագահ Ջասսիմ Մոհամմադ ալ-Խորաֆիի եւ վարչապետ Նասսեր ալ-Մոհամմադ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ: Նախագահը կհանդիպի նաեւ Քուվեյթի ներդրումների հաստատության տնօրեն Բադեր Մոհամմադ ալ-Սաադին եւ տնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Աբդուլվահաբ Ահմադ ալ-Բադերին:

Օրվա ավարտինկկայանաՀՀ Նախագահի եւ Քուվեյթի Էմիրի հանդիպումը, որից հետո Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության միջեւ կստորագրվեն համագործակցության մի շարք փաստաթղթեր: Այնուհետեւ Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի անունից ի պատիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կտրվի պետական ճաշ:

Այցի երկրորդօրըՆախագահՍերժ Սարգսյանը կայցելիՔուվեյթի գիտականկենտրոն, կհանդիպի Քուվեյթի առեւտրիեւ արդյունաբերության պալատի նախագահԱլիՄոհամմադ Թհունյան ալ-Ղանիմին: