3 նոյեմբերի 2009 - 14:39 AMT
Այս տարի ՀՀ կառավարությունը շուրջ 1 մլն դոլար էր հատկացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար
Արդեն երկու տարի է, ինչ ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կառավարությանը կից Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի գործադիր քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նախորդ տարի ոլորտի զարգացման համար կառավարությունը շուրջ 1 մլն դոլար էր հատկացրել: Այս տարի 1 մլն դոլարից ավելի: Անշուշտ, այս ոլորտը մեծ ֆինանսական աջակցության կարիք ունի»,-ասել է գործադիր քարտուղարը:

Ըստ նրա, ՏՏ ոլորտի զարգացման աջակցության խորհուրդը հայտնաբերում է եւ քննարկում է առկա խնդիրրները եւ ներկայացնում է դրանք երկրի կառավարությանը: «Արդեն մշակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգը, որը նախատեսում է մի շարք միջոցառումներ, օրինակ, էլեկտրոնային համակարգի ստեղծում եւ հանրության ծառայությունների մատուցում: Արդեն ստեղծվել է հանձնաժողով, որը կհամակարգի բոլոր այդ հարցերը»,-ասել է Գրիգորյանը: Նա նաեւ հաղորդել է, որ վերջերս Խորհրդի նիստում քննարկվել են հաղորդակցությունների եւ կրթության ոլորտի խնդիրները: