3 նոյեմբերի 2009 - 14:51 AMT
Եվրոպայի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը շարունակվում է առանց հայ մարզիկների
Եվրոպայի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը, որն անցնում է Օդենեսում (Դանիա) հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը, շարունակվում է առանց հայ մարզիկների:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մամլո քարտուղար Արտաշես Մադոյանը, Հայաստանը ներկայացնում էին երեք մարզիկներ` Ռոբերտ Խաչատրյանը (սուսերով) հաղթահարել է առաջին փուլը, սակայն եզրափակչի 1/32 պարտվել է եւ ավարտել է ելույթները` զբաղեցնելով 64-րդ տեղը: Արթուր Խոջոյանը (սուսերով) չկարողացավ հաղթահարել ընտրական փուլը եւ այժմ զբաղեցնում է 81-րդ տեղը:

Արմենակ Գասպարյանը (ճկասուսեր) եւս ավարտեց իր ելույթը եզրափակչի 1/32-ում` զբաղեցնելով 41-րդ տեղը: