4 նոյեմբերի 2009 - 12:30 AMT
Ուկրաինայում գրանցվել է 250 հազար գրիպանման հիվանդության դեպք
Ուկրաինայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) պանդեմիկ գրիպի (H1N1) բարձր ակտիվության մասին: ԱՀԿ-ը ուղարկել է Ուկրաինա մի խումբ փորձագետների, եւ կոչ է արել չսահմանափակել ուղեւորությունները, հայտարարելով, որ այդպիսի նախազգուշության միջոցները չեն կանխարգելի վիրուսի հետագա տարածումը:

Նոյեմբերի 2-ի տվյալներով Ուկրաինայում գրանցվել է 250 հազար գրիպանման հիվանդության դեպք: 235 հիվանդի համար պահանջվել է ինտենսիվ բուժում: Իշխանությունները հայտարարել են 70 մահվան դեպքի մասին ԱՀԿ-ն, որոնք կապված են ծանր ռեսպիրատոր բարթությունների հետ:

ԱՀԿ-ը ընդգծում է, որ իրավիճակը Ուկրաինայում արագ փոխվում է: Հիվանդությունը արձանագրվել է Տերնոպոլսկում, Լվովում, Չերնովեցկու, Իվանո-Ֆրանկովսկու շրջաններում, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:

Ինչպես հայտնի դարձավ PanARMENIAN.Net-ի թղթակցին, Կիեւում եւ Ուկրաինայի այլ մեծ քաղաքներում խուճապ է սկսվել: