4 նոյեմբերի 2009 - 14:12 AMT
Հայտնի դարձան Հայաստանի ձյուդոյի մեծահասակների չեմպիոնների անունները
Նոյեմերի 3-ն «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ձյուդոյի պատանիների եւ մեծահասակների առաջնությունը: Առաջին օրը տատամիների վրա դուրս եկան միայն մեծահասակ ձյուդոիստները, մոտ 125 մարզիկ, որոնք ներկայացնում էին Հայաստանի 4 մարզերը` Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ: Առաջնության արդյունքները PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնեց մեծահասակների գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը:

Կանանց չեմպիոններ`

Սոսե Բալասանյան (ք/կ 48) - Լեռնային Ղարաբաղ
Անուշ Հակոբյան (ք/կ 57) - Նոր Հաճն
Անի Իլիչյան (ք/կ 57+) - Երեւան

Տղամարդկանց չեմպիոններ`

Հովհաննես Դավթյան (ք/կ 60) - Գյումրի
Արմեն Նազարյան (ք/կ 66) - Հրազդան
Ռոբերտ Վարդանյան (ք/կ 73) - Երեւան
Մհեր Թավաքալյան (ք/կ 81+) - Չարենցավան
Հակոբ Առաքելյան (ք/կ 90) - Երեւան
Արմեն Իսպիրյան (ք/կ 100) - Երեւան
ԱրթուրԳասպարյան (ք/կ 100+) - Երեւան