4 նոյեմբերի 2009 - 18:22 AMT
Ջեմմա Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարի տեղակալ
Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ջեմմա Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարի տեղակալ: Ավելի վաղ Բաղդասարյանը զբաղեցնում էր Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության տարեցների եւ հաշմանդամների հարցերով վարչության պետի պաշտոնը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, վարչապետի մեկ այլ որոշմամբ Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադատսրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Այդ պաշտոնն այժմ զբաղեցնելու է Կարեն Դավթյանը, որը նախկինում զբաղեցնում էր Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը: