4 նոյեմբերի 2009 - 19:33 AMT
Հայաստանը կողմ է Վերին Լարս ՀԱԿ բացմանը
Վերին Լարս ՀԱԿ բացման առիթով Հայաստանի դիրքորոշումը հայտնի է, եւ դրա մասին մենք բազմիցս արտահայտվել ենք: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով ռուսական եւ վրացական կողմերի բազմաթիվ հայտարարությունները Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ Վերին Լարս ՀԱԿ միջոցով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման առիթով: Նրա խոսքով, Հայաստանը ողջունում է այդ նախաձեռնությունը: