4 նոյեմբերի 2009 - 20:28 AMT
Թուրքիայի գլխավոր հոգսը քրդական հիմնախնդրի լուծումն է
Թուրքական խորհրդարանում հայ-թուրքական Արձանագրությունների վավերացմանն ամենայն հավանականությամբ կարելի է սպասել հաջորդ տարվա սկզբին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Թուրքիայի համար ամենակարեւոր հոգսը քրդական հիմնախնդրի լուծումն է, հայկական հարցն այնքան էլ կարեւոր չէ: Միգուցե վավերացումը կանցկացնեն քրդական հիմնախնդրի շուրջ սուր քննարկումների ֆոնի վրա, բայց փետրվարից ոչ շուտ»,- ընդգծել է Իսկանդարյանը:

Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ Հայաստանի խորհրդարանը նույնպես չի շտապում վավերացնել Արձանագրությունները` հիշեցնելով, որ դրանք մինչ օրս անգամ չեն ներկայացվել ՀՀ Սահմանադրական Դատարան, որը պետք է «հավանություն տա», որպեսզի դրանք ներկայացվեն խորհրդարանում: