5 նոյեմբերի 2009 - 11:45 AMT
Կիեւում տեղի կունենա մանկական «Եվրատեսիլ` 2009»-ը չնայած A1H1 գրիպի համաճարակին
Ուկրաինայի կառավարությաունը որոշել է չտեղափոխել «Եվրատեսիլ`2009» մանկական մրցույթը A1H1 գրիպի համաճարակի պատճառով, գրում է «Կոմերսանտ -Ուկրաինան»: Կիեւում դեռ չի հայտարարվել կարանտին, այդ պատճառով չկան արգելքներ մասսայական միջոցառումների նկատմամբ:

Ուկրաինայի ազգային հեռուստատեսության ներկայացուցիչները, որը հանդիսանում է միջոցառման կազմակերպիչը, հավաստիացրել է, որ կապահովի մասնակիցների անվտանգությունը: «Մենք դիմել ենք Առողջապահության նախարարություն, որպեսզի մշակվեն համապատասխան խորհրդներ հատուկ մրցույթի մասնակիցների համար», - հաղորդել են հեռուստաընկերության մամլո ծառայությունում:

Այս տարի Ուկրաինայում տեղի կունենա VII միջազգային մանկական մրցույթը: Կիեւ կժամանեն մասնակիցներ 13 երկրից` Հայաստանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ռումինիայից, Սերբիայից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Մալթայից, Բելգիայից, Բելառուսից, Մակեդոնիայից եւ Վրաստանից:

Մանկական մրցույթը կարող էին տեղափոխել A1H1 գրիպի համաճարակի կապակցությամբ, սակայն Արդարադատության նախարարը հայտարարել է, որ մասսայական միջոցառումների անցկացումը թույլատրված է երկրի այն շրջաններում, որտեղ դեռ չի հայտարարվել կարանտին:

Ներկայումս, կարանտինը հայտարարված է Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Տերնոպոլի, Զակարպատիեի եւ այլ շրջաններում: Նոյեմբերի 4-ի տվյալներով, 93 մարդ հիվանդացել է այդ գրիպով: Կիեւում հայտարարվել է գրիպի համաճարակ: