5 նոյեմբերի 2009 - 19:15 AMT
Հայ-վրացական 64-կիլոմետրանոց սահմանագիծն անհամաձայնեցված է մնում
Հայ-վրացական սահմանագծի 64-կիլոմետրանոց հատվածը անհամաձայնեցված է մնում: Այդ մասին հաղորդել է հայ-վրացական սահմանի սահմանագծման պետական հանձնաժողովի վրացական ներկայացուցիչ Իվերի Մելաշվիլին: Նրա խոսքով, հայ-վրացական սահմանի ողջ երկարությունը կազմում է 224 կմ: Մինչեւ հիմա համաձայնությունը ձեռք է բերվել 160 կմ շուրջ:

Անդրադառնալով չհամաձայնեցված հատվածին` Մելաշվիլին նշել է, որ հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը, սակայն այդ գործընթացը չի սահմանափակված ժամանակային շրջանակներով, հետեւաբար, թե երբ կավարտվի սահմանագծման գործընթացը, առայժմ հայտնի չէ, հաղորդում է «Գրուզիա online»-ը: