5 նոյեմբերի 2009 - 21:55 AMT
«Orange Armenian» կարող է բարելավել կապը ֆրանսահայ համայնքի հետ
Շնորհանդեսին ներկա էին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, բազմաթիվ հյուրեր: Ըստ ընկերության նախագահ Դիդիե Լոմբարի, յուրաքանչյուր երկրում նոր գրասենյակի բացումը նոր ծնունդ է: Մենք ներկայացված ենք շուրջ 30 երկրներում, եւ բաժանորդների թիվը կազմում է շուրջ 189 մլն մարդ: Ընկերության մուտքը Հայաստան մեծ իրադարձություն է, քանի որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ միշտ եղել են սերտ, բարեկամական հարաբերություններ, եւ մեր հայտնվելը Հայաստանում թույլ կտա բարելավել կապը ֆրանսահայ համայնքի հետ»,-ասել է «Orange» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարը:
Բացելով գրասենյակը` «Orange Armenia» ապրանքանիշի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշել է, որ ընկերությունը կզարգացնի շուկայում հինգ հիմնական սկզբունք, այդ թվում բջջային եւ ինտերնետ-ծառայությունների զարգացում, որոնք պարզ եւ հասանելի կլինեն անկախ տարիքից եւ սոցիալական դիրքից: «Ընկերությունը նաեւ գերարագ ինտերնետ է ապահովում Հայաստանի ողջ տարածքում, եւ մտադիր է ապահովել «հաճախորդների լավագույն սպասարկում»,-ասել է Դյութուան:
Իր հերթին ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը շնորհավորել է ընկերությանը հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ եւ հաջողություն է մաղթել նրան:
«Orange» ընկերությունը ֆրանսիական «France Telecom» ընկերության ապրանքանիշն է: