6 նոյեմբերի 2009 - 14:12 AMT
CES Consulting Engineers Salzgitter Gmbh ընկերությունը հսկողություն կիրականացնի Հայաստանի ոռոգման համակարգի վերականգման աշխատանքներին
Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 6-ն հաստատել է երկրի «Ոռոգման համակարգերի վերականգնման» ծրագրի շրջանակներում տեխնիկական վերահսկման մրցույթի արդյունքները
Ինչպես հայտնել է Հայաստանի պետական ջրային տնտեսության կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը, հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել գերմանական CES Consulting Engineers Salzgitter Gmbh ընկերությունը, որը համատեղ Երեւանի ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ «Ոռոգման համակարգերի վերականգնման» ծրագրի շրջանակներում կիրականացնի տեխնիկական վերահսկման եւ որակի հսկողության Արմավիրում եւ Թալինում, որը իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ: