6 նոյեմբերի 2009 - 19:20 AMT
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն առաջարկում է նոր Ծառայություն «ԻՆՏԵՐՆԵՏ - ԲԱՆԿԻՆԳ»
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն առաջարկում է նոր Ծառայություն «ԻՆՏԵՐՆԵՏ - ԲԱՆԿԻՆԳ», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը

Աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահին Ինտերնետի միջոցով, առանց մեծ ծախսերի, ապահով եւ անվտանգ, օգտվել բանկային հետեւյալ ծառայություններից` առանց բանկ այցելելու.

Տեղեկատվության տրամադրում`

Հաշիվների մնացորդների եւ շարժի վերաբերյալ
Վարկերի ընթացիկ վիճակի եւ շարժի վերաբերյալ
Քարտերի մնացորդների եւ շարժի վերաբերյալ
Ավանդների վերաբերյալ

Գործողությունների կատարում`

Փոխանցումներ (BankMail , SWIFT)
Կոմունալ վճարումներ
Ազատ ֆորմատով հաղորդագրությունների ուղարկում եւ ստացում (ֆայլերի կցման հնարավորությունով)
Վարկի մարումներ
Ավանդի համալրումներ

Համակարգի անվտանգությունն ապահովելու համար օգտագործվում է համաշխարհային ճանաչում ունեցող Secure Sockets Layer (SSL) տեխնոլոգիան: Հաճախորդի նույնականացման - գործողությունների ստորագրման համար օգտագործվում են համաշխարհային ճանաչում ունեցող VASCO Data Security ընկերության լուծումները: