6 նոյեմբերի 2009 - 20:25 AMT
ԱՀՀ շնորհակալ է կոնգրեսական Թոմ Փերիելլոյին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրած ջանքերի համար
Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) գործադիր տնօրեն Բրայան Արդունին եւ Կոնգրեսի հետ ԱՀՀ կապերի պատասխանատու Բյանկա Դոդովը հանդիպեցին կոնգրեսական Թոմ Փերիելլոյի հետ: Հանդիպման ընթացքում ԱՀՀ ներկայացուցիչներն ընդգծեցին ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնեցին կոնգրեսականին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ 252-ի ընդունման ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար: Բանաձեւն օժանդակող կոնգրեսականների ընդհանուր թիվը հասել է 130-ի: Օրինագիծն առայժմ գտնվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում:

«ԱՀՀ շնորհակալ է Փերիելլոյին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար: Համագումարը կշարունակի իր աշխատանքն ԱՄՆ Կոնգրեսում այդ կարեւոր բանաձեւի ընդունման համար»,- հայտնեց Բրայան Արդունին: