6 նոյեմբերի 2009 - 20:38 AMT
Կիպրոսի թուրքերի մեծ մասը ցանկանում են, որպեսզի կղզում երկու անկախ պետություն լինի
Կիպրոսի թուրքերի մեծ մասը (հարցվածների 77,9%) ցանկանում են, որպեսզի կղզում երկու անկախ պետություն լինի: Կիպրոսի թուրքական հատվածում անցկացրած հարցումների համաձայն, հարցվածների 63% նշել են, որ չեն հավատում, թե թուրքական եւ կիպրոսյան առաջնորդների միջեւ բանակցությունները կհանգեցնեն Կիպրոսյան հիմնախնդրի լուծմանը:

Հարցվածների 48,5% արտահայտվել են Թուրքիայի հետ միավորման դեմ, մինչդեռ 42,6% հանդես են եկել այդ գաղափարի կողմից, հաղորդում է Anatolian News Agency-ն: