6 նոյեմբերի 2009 - 22:01 AMT
ՆԱՏՕ-ն ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում` բացառելով ուժի կիրառումը
Նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում - Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության - ՆԱՏՕ-ի միջ- ռազմական համագործակցության, միջազգային անվտանգության - կայունության հաստատման, ՆԱՏՕ-ի գործողություններին ՀՀ զինված ուժերի մասնակցության, ԼՂ հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման համատեքստում տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր:

Պարոն Սիմոնսն իր գոհունակությունն է հայտնել հայտնեց Հայաստանի իշխանություններին` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի գործողություններին ՀՀ զինված ուժերի մասնակցության պատրաստակամության համար` ընդգծելով, որ դա կնպաստի Դաշինքի ուժերի հետ ՀՀ զինված ուժերի փոխգործունակության բարելավմանը, ինչպես նա- հարավկովկասյան երկրներում միջազգային անվտանգության - կայունության հարցերում համանման մոտեցումների ձ-ավորմանը:

Կողմերը կար-որել են Հայաստանի - Թուրքիայի միջ- դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը - սահմանների բացմանն ուղղված ջանքերը` եզրահանգելով, որ դրանք անկասկած նպաստելու են ամբողջ տարածաշրջանում անվտանգության - կայունության ամրապնդմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին` պրն. Սիմոնոսն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի քաղաքական ղեկավարությունը հիմնախնդրի հանգուցալուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` բացառելով ուժի կիրառումը:

Հանդիպման ժամանակքննարկվել են նա- ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացման, ռազմակրթական համակարգի բարեփոխման, Պաշտպանության նախարարությունում քաղաքացիական ծառայողների ինստիտուտի ներդրման, ՆԱՏՕ-ի ռազմավարական նոր հայեցակարգի մշակման գործում գործընկեր երկրների ներգրավման, ինչպես նա- ՀՀ-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի»` ՀՀ պաշտպանության նախարարությանն առնչվող այլ հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: