6 նոյեմբերի 2009 - 22:07 AMT
Աշնանային զորակոչը ՀՀ պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում է
ՀՀ պաշտպանությաննախարար Սեյրան Օհանյանի հրամանով` 2009թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները եւ բողոքները քննարկելու եւ դրանց արագ լուծում տալու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Զորակոչի ընթացքումքաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների եւ բողոքների ընդունման համար հանձնաժողովի աշխատանքային օրեր են սահմանվել յուրաքանչյուր չորեքշաբթի եւ շաբաթ օրերը` ժամը 12.00-ից մինչեւ 16.00-ն: Իսկ քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում` Մոսկովյան 5 հասցեում: