7 նոյեմբերի 2009 - 19:00 AMT
Սփյուռքի ներուժը անհրաժեշտ է ուժեղացնելու համար հայկական գործոնն աշխարհում
Նախագահ Սերժ Սարգսյաննընդունել էամերիկահայ նշանավոր բարերարՋերարդ Գաֆեսճյանին:Ջերարդ Գաֆեսճյանը իր տպավորություններն է հայտնել եւ ասել է, որ ուրաքանչյուր այցելության ընթացքում ականատես է դառնում Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունների, ինչն ուրախացնում է սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի:

Նախագահ Սարգսյաննու Ջերարդ Գաֆեսճյանը համակարծիք են այն հարցում, որ դեռմեծաշխատանք պետք էտարվիաշխարհասփյուռհայության անգնահատելիներուժը համախմբելու եւ աշխարհում հայկական գործոնի հզորացմանն ու Մայր Հայաստանի բարգավաճմանը ծառայեցնելու համար: «Հայաստանը դատապարտված է հաջողության, եւ մեր յուրաքանչյուր հայրենակից իր բաժին աշխատանքն ունի այս կարեւոր գործում», - նշել է Ջերարդ Գաֆեսճյանը:

Հայաստանի Հանրապետության նախագահն ու ամերիկահայ բարերարը քննարկել են համազգային նշանակության հարցեր: Մտքեր են փոխանակել նաեւ Ջերարդ Գաֆեսճյանի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի եւ մշակութային նախաձեռնությունների ուղղությամբ անելիքների վերաբերյալ: