8 նոյեմբերի 2009 - 15:07 AMT
Բակո Սահակյան. «Ղարաբաղ Տելեկոմը» տնտեսության կարեւոր սուբյեկտներից մեկն է
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին հանդիպում է ունեցել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են 2010 թվականին ընկերության կողմից Արցախում կապի ոլորտում իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է, որ «Ղարաբաղ Տելեկոմը» հանդիսանում է հանրապետության տնտեսության կարեւոր սուբյեկտներից մեկը եւ նրա արդյունավետ գործունեությունը նպաստում է մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: