9 նոյեմբերի 2009 - 12:37 AMT
Նիդերլանդներում Հայաստանի դեսպան է նշանակվել Ավետ Ադոնցը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել ՎիգենՉիտեչյանին Նիդերլանդներում ՀՀ դեսպանի պարտականություններից ազատելու վերաբերյալ:

Նախագահ Սերժ Սարգսյանիմեկ այլ հրամանագրովԲելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, համատեղության կարգով, նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բրյուսել), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: