9 նոյեմբերի 2009 - 17:33 AMT
Էրդողանն ու արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հանդիպում են ունեցել փակ դռների հետեւում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոստանդնուպոլսյան պատրիարքարանի կրոնական հավաքի ղեկավար, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Հանդիպումը տեւել է մոտ 45 րոպե եւ փակ դռների հետեւում է անցել: Արքեպիսկոպոս Աթեշյանը բարձր է գնահատել թուրք վարչապետի զգայուն մոտեցումը Թուրքիայի ծագումով հայ քաղաքացիների խնդիրների նկատմամբ եւ ողջունել թուրք վարչապետի` այդ խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հետաքրքրվել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակով եւ արագ ապաքինում մաղթել, հաղորդում է TRT-world-ը: