9 նոյեմբերի 2009 - 18:46 AMT
Լեւոն Արոնյանը 2-3 տեղերն է կիսում Վիշվանաթան Անանդի հետ Տալի հուշամրցաշարում
Մոսկվայում, որտեղ անցնում է Մ.Տալի հուշամրցաշարը, նոյեմբերի 10-ին կսկսվի 5-րդ տուրը: 4 տուրերի արդյունքում մրցաշարային աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը, որը վաստակել է 3 միավոր: 2,5 միավորով 2-3 տեղերն են կիսում Լեւոն Արոնյանը (Հայաստան) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

5-րդ տուրում նոյեմբերի 10-ին կխաղան հետեւյալ զույգերը`
Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-Պետեր Լեկո (Հունգարիա)
Լեւոն Արոնյան (Հայաստան)-Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)
Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Պետր Սվիդլեր (Ռուսաստան)-Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա):

Նոյեմբերի 9-ին շախմատիստները հանգստանում են: