10 նոյեմբերի 2009 - 14:02 AMT
«Արեւելյան գործընկերությունը» չպետք է օգտագործվի հակամարտությունների քննարկման համար
Նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության Գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոյին:

Ողջունելով հյուրին` փոխնախարար Ղազինյանըբարձր էգնահատել Միջազգային եվրոպական շարժմաններդրումըեվրոպական արժեքներիտարածման եւ միասնական Եվրոպայի ստեղծման գործում:

Իր հերթին գլխավոր քարտուղար Պինտոն կարեւորել է Հայաստանի հետեւողականությունը եվրոպական կառույցներին ինտեգրման գործընթացում` ընդգծելով Հայաստանի Եվրոպական շարժման դերակատարությունը եվրոպական խնդիրների եւ արժեքների տարածման գործում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ` նշելով, որ այն մեծ ներուժ է պարունակում ինչպես ներառված երկրների եւ ԵՄ միջեւ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման համար: Այդ համատեքստում փոխնախարար Ղազինյանն ընդգծեց, որ այդ ծրագիրը հնարավորություն է ընձեռնում Հայաստանին ավելի մոտենալ եվրոպական ընտանիքին` միաժամանակ ընդգծելով, որ համագործակցության այդ նոր հարթակը չպետք է օգտագործվի հակամարտությունների քննարկման համար, այլ այն պետք է ամուր հիմք հանդիսանա հետագա համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման գործում:

Հանդիպմանը անդրադարձկատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: