10 նոյեմբերի 2009 - 14:07 AMT
Հայաստանի պետպարտքի սպասարկումը 2010 թվականին կկազմի 123 մլն դոլար
Հայաստանի պետպարտքի սպասարկումը 2010 թվականին կկազմի 123 մլն դոլար: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքերով, ՀՀ կառավարությունը ճգնաժամի պայմաններում բավականին մեծ թվով վարկեր վերցրեց` մեղմելու համար ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա, մասնավորապես, սոցիալական ծախսերը չկրճատելու համար: «Ասյ առումով Հայաստանը առանձնահատուկ չէ, քանի որ այդ միջոցը շատերն են օգտագործում»,-ասել է նա: Այս համատեքստում նա բերել է Ռուսաստանի օրինակը,որը, հանդիսանալով խոշորագույն էներգակիր շատ երկրների համար, կա-րողացել էր պահուստային ֆոնդ կուտակել եւ 2009 թ., ճգնաժամի պայմաններում, արդեն օգատգործել էր նրա մեծ մասը,իսկ 2010թ. այդ հիմնադրամը կսպառվի:

Մինասյանը նաեւ հավելել է, որ շատ երկրների հետ միաժամանակ Հայաստանը բանակցում է միջազգային կառույցների հետ վարկերի վերակազմավորման մասին: «Սկսվել են բանակցություններ միջազգային ֆինանսական կառույցների հետ ներգրավված վարկերի պայմանների վերանայման մասին, ինչը թույլ կտա հետագայում թեթեւացնել երկրի բերռը պետպարտքի սպասարկման առումով»,-ասել է խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը: