10 նոյեմբերի 2009 - 16:50 AMT
2011 Հայաստանում չեն լինի հանրակրթական դպրոցների շրջանավարտներ
«Հանրային կրթության ոլորտում շարունակական փոփոխությունների արդյունքում, 2011 թ-ն Հայաստանում չեն լինի հանրակրթական դպրոցների շրջանավարտներ: Մասնավոր դպրոցները բացառություն եւս չեն կազմում», - նշել է նոյեմբերի 10 կայացած մամլո ասուլիսում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը խորհուրդ տվեց դպրոցականներին եւ նրանց ծնողներին չհավատալ հակառակը պնդող դպրոցների տնօրեններին, եւ ընդգծեց «Եթե ձեզ խոստանում են, որ դպրոցը 2011 թ-ն կունենա շրջանավարտ` դա օրենքի խախտում է»:

Նա նաեւ ավելացրեց, որ Հայաստանում ներկայումս կան 10 դասարանցիներ, որոնք 12-ամյա համակարգի են անցել, եւ հենց այդ պատճառով 2011 թ-ն երկրում չի լինի շրջանավարտ:

Ինչ վերաբերվում է բուհերին, ապա եկող տարի մենք կունենանք 19 հազար 100 ուսանող, որոնք կուսանեն պետական կրթական համակարգում: