10 նոյեմբերի 2009 - 17:21 AMT
2011 թ-ց Հայաստանը կանցնի կենսաթոշակների երկմակարդակ համակարգի
2011 թ-ց Հայաստանը կանցնի կենսաթոշակների երկմակարդակ համակարգի, ասել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ելույթ ունենալով նոյեմբերի 10-ն Ծաղկաձորում բացված ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդի նիստում: «Մենք բավական լուրջ ենք վերաբերվում նրա սոցիալական դերին, բաց չթողնելով տեսադաշտից նաեւ նրա մեծ օժանդակող դերը արժեթղթերի շուկայի զարգացման մեջ», - ասել է նա:

ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդի հոբելյանական նիստը սկսել է իր աշխատանքը Ծաղկաձորում: Այս տարի նիստում նախագահում է Հայաստանի Կենտրոնական բանկը ի դեմս նրա ղեկավար` Արթուր Ջավադյանի:

Ինչպես նշվում Կենտրոնական բանկի կողմից է PanARMENIAN.Net-ին տրամադրված հաղորդագրության մեջ, մշակման փուլում են գտնվում «Ներդրումային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, որոնց շրջանակներում կարգավորման կենթարկվի ներդրումային եւ կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը:

Նրա խոսքերով, համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծելուց հետո, Հայաստանի ֆինանսական շուկայում ի հայտ կգան ներդրումային հիմնադրամներ եւ իրենց գործունեությունը կծավալեն ֆոնդերի կառավարիչները: «Հուսով ենք, որ զարգացում կապրի նաեւ կյանքի ապահովագրության ոլորտը, իսկ բարեփոխման արդյունքում մեր ֆինանսական շուկան նոր մասնակիցների համար կդառնա ավելի գրավիչ», - ասել է նա: