11 նոյեմբերի 2009 - 12:42 AMT
Աշխարհի առաջնությունում հայ սամբիստները նվաճեցին 2 մեդալ
Հայաստանի սամբոյի հավաքականը նոյեմբերի 10-ն վերադարձավ հունական Տեսալոնիկի քաղաքից, որտեղ անցկացվում էր սամբոյի աշխարհի առաջնությունը: Սպորտային սամբոյում (ք/կ մինչեւ 74 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Աշոտ Դանիելյանը: Արծաթե մեդալ նվաճվեց Վաչիկ Վարդանյանը (ք/կ մինչեւ 68 կգ): Աշխարհի առաջնությանը մասնակցում էին մարզիկներ 46 երկրներից, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: