11 նոյեմբերի 2009 - 12:42 AMT
Հայաստանն ու Շվեյցարիան համաձայնագիր են ստորագրել դիվանագետների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին
Բարձր գնահատելով երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ համագործակցության մակարդակը` Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյը պայմանավորվել են պարբերաբար միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել, ինչպես նաեւ խորացնել համագործակցությունը առեւտրատնտեսական ոլորտում:

Նալբանդյանը նաեւ երախտագիտություն է հայտնել Շվեյցարիային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդության համար:

Այցելության շրջանակներում Շվեյցարիայի կառավարության ընդունելությունների պալատում Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը»,-հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: