11 նոյեմբերի 2009 - 13:35 AMT
Հայաստանը պետք է վավերացնի Արձանագրությունները` չսպասելով թե երբ դա կանի Թուրքիայի խորհրդարանը
Այս իրավիճակում Հայաստանը պետք է վավերացնի Արձանագրությունները, չսպասելով թե երբ դա կանի Թուրքիայի խորհրդարանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Հայաստանի համար ձեռնատու չէ ձգձգել Արձանագրությունների վավերացումը: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Երեւանի նախաձեռնությունն է: Մենք որոշակի առավելություններ ստացանք այդ գործընթացից, եւ ես տրամաբաորեն չեն հասկանում, թե ինչու մենք պետք է ետ կանգնենք դրանից»,-ասել է փորձագետը:

Ըստ նրա, ձգձգելով վավերացումը` Հայաստանը կարող է նպաստել նրան, որ Ղարաբաղը կրկին ակտուալ կդառնա Անկարայի հետ երկխոսության մեջ: «Այդ դեպքում Ադրբեջանը լրացուցիչ ժամանակ կստանա Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու համար Ղարաբաղի հարցում»,-ասել է Գրիգորյանը: Նա հավելել է, որ ՀՀ խորհրդարանի պատգամավորները, որոնք ներկայացնում են կոալիցիոն ուժերը, հավանաբար «ազդանշան» են ստացել կառավարությունից` չվավերացնել, քանի դեռ դա չի արել Թուրքիայի խորհրդարանը: Գրիգորյանն ընդգծել է, որ հայ-թուրքական երկխոսության ձախողումը Հայաստանի համար բացասական հետեւանքներ կունենա, եւ գերտերությունների ճնշումը կուժգնանա: