11 նոյեմբերի 2009 - 14:01 AMT
Թուրքիան գաղտնի դաշինք է կնքել Իրանի հետ Իսրայելի դեմ
Թուրքիայի ու Իրանի միջեւ գաղտնի համաձայնագիր է կնքվել, ըստ որի Անկարան հետախուզական տեղեկատվություն կտրամադրի Իրանին, որը թույլ կտա վերջինիս խուսափել Իսրայելի հարվածից: Այդ համաձայնության մասին, որը ձեռք է բերվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի Թեհրան կատարծ այցի ժամանակ, հաղորդում է Debka գործակալությունը:

Այս համաձայնությունները զարգացում կստանան Ահմադինեժադի Ստամբուլ կատարած այցի ժամանակ: Թուրքիան խոստացել է Իրանին փոխանցել նաեւ տեղեկությունները տարածաշրջանում ամերիկյան զորքերի տեղաշարժի մասին, որը կապված է Իրանի դեմ հնարավոր գործողությունների հետ:

Ասվում է, որ թուրքական բանակի հրամանատարությունը ի սկզբանե դեմ էր իր իսլամիստ-վարչապետի ծրագրերին, սակայն հետո ընդունեց դրանք:

Այսպիսով վերջնականապես կործանվեց Թուրքիայի ռազմավարական դաշինքը Իսրայելի հետ, իսկ հյուսիսային ճակատը Իսրայելի դեմ ուժեղացավ, գրում է cursor.go.il-ը: