11 նոյեմբերի 2009 - 15:31 AMT
Դանթե Աիգիերիի կենտրոնը Հայաստանում ընդլայնում է իր գործունեությունը
Նոյեմբերի13-ին ԵՊԼՀ-մ տեղի կունենա հանդիպում ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պրն. Բրունո Սկապինիի հետ: Հանդիպման ժամանակ ռեկտոր Սուրեն Զոլյանը եւ դեսպան Բրունո Սկապինին համալսարանի ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ինչպես նաեւ ՀՀ ԿԳՆ աշխատակիցներին կներկայացնեն իտալերենի դասավանդման նոր հեռանկարները, հայ-իտալական լեզվակրթական եւ մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված հետագա քայլերին:

Հանդիպման ժամանակկստորագրվի Փոխընբռնման հուշագիր, համաձայն որի ԵրՊԼՀ-ում նախատեսվում է ավելի զարգացնել Դանթե Ալիգիերիի անվան իտալերենի եւ իտալական մշակույթի կենտրոնի գործունեությունը: