8 մարտի 2002 - 19:45 AMT
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀԱՅԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
Մարտի 7-ին, Լոս Անջելեսում մոտ 250 հայ ցուցարարներ դուրս են եկել բողոքի ցույցի Իսրայելի հյուպատոսության առջեւ: Ներկաները բողոքում էին Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենի վերջերս արված հայտարարության դեմ, ըստ որի Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի իրադարձությունները չի կարելի որակել որպես ցեղասպանություն: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվական աղբյուրները, ցույցը անցել է խաղաղ եւ հանգիստ մթնոլորտում: Վերջում ցուցարարների հատուկ պատվիրակությունը Իսրայելի ներկայացուցիչներին է հանձնել բողոքի դիմումը, ինչպես նաեւ փաստագրական գիրք Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: