11 նոյեմբերի 2009 - 20:56 AMT
«Ժառանգություն» կուսակցության երիտասարդները շարունակում են բողոքի ակցիաները հայ-թուրքական Արձանագրությունների դեմ
«Ժառանգություն» կուսակցության երիտասարդները եւ մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ նոյեմբերի 12-ին` ժամը 16:30, Երեւանի Բաղրամյան պողոտայում` ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց, անցկացնելու են բողոքի ցույց` ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական Արձանագրությունների եւ «մադրիդյան սկզբունքների»:

Գործողությանը կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցության, Թեղուտի արգելոցի պաշտպանության խմբի, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական ազգային նախաձեռնության ներկայացուցիչներ, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը: