12 նոյեմբերի 2009 - 12:24 AMT
Հայաստանի կառավարությունը կրկին դեմ է հանդես եկել ԼՂՀ ճանաչման մասին օրինագծին
Հայաստանի կառավարությունը կրկին դեմ է հանդես եկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին օրինագծին»: «Այս պահի դրությամբ ԼՂՀ անկախության ճանաչումն աննպատակահարմար է մեզ համար»,-հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` ելույթ ունենալով ՀՀ կառավարության հերթական նիստում:

«Ժառանգություն» կուսակցությունն առաջին անգամը չէ, որ հանդես է գալիս Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման նախաձեռնությամբ: Կուսակցությունը գտնում է, որ ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից կնպաստի նրա ներգրավմանը ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում :