12 նոյեմբերի 2009 - 13:39 AMT
«Հարեւանների հետ զրոյական խնդիրների» քաղաքականությունը հիշեցնում է միժամանակ երկու ձիու վրա սլանալու ճիգերը
«Հարեւանների հետ զրոյական խնդիրների» քաղաքականությունը հիշեցնում է միժամանակ երկու ձիու վրա սլանալու ճիգերը: Այդ մասին հայտարարել է Լոնդոնի համալսարանի Արեւելյան եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոցի պրոֆեսոր Ուիլյամ Հեյլը: Նրա խոսքերով, Թուրքիայի այժմյան քաղաքականությունն ավելի լավն է, քան նախորդը: «Սակայն այդ նոր քաղաքականությունը Անկարային դնում է կրկեսի այն դերասանի վիճակում, որը միաժամանակ երկու ձի է նստում: Ես կարծում եմ, որ այժմ շատ ծանր ժամանակներ են Թուրքիայի համար, որը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ եւ' Սիրիայի, եւ' Իսրայելի, եւ' Պաղեստինի հետ: Միեւնույն ժամանակ, սա դյուրին ժամանակ է, քանի որ հարաբերությունները Իսրայելի ու Պաղեստինի միջեւ խզված են, եւ գուցե, նույնն է նաեւ Սիրիայի ու Իսրայելի միջեւ»,-ասել է Հեյլը, գրում է Today's Zaman-ը:

Նա նաեւ հիշեցրել է, որ անցյալում թուրք-իսրայելյան հարաբերություններն ավելի վատն էին, քան այժմ: «Օրինակ, 1970-ականներին Թուրքիայի կառավարությունը կտրուկ արձագանքեց Արեւելյան Երուսաղեմի գրավմանը: Թուրքիան նույնիսկ խզեց դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ, սակայն այժմ մտադիր չէ խզել հարաբերությունները: Իսրայելի հետ հարաբերություները չափազանց կարեւոր են, դրանք խզելու համար»,-ասել է բրիտանացի պրոֆեսորը: