12 նոյեմբերի 2009 - 18:16 AMT
Ամենայն հավանականությամբ, ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Աթենքում ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթաժողովին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ամենայն հավանականությամբ, ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Աթենքում ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթաժողովին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Դեկտեմբերի 1-2-ը Հունաստանի մայրաքաղաքում կկայանա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ամենամյա գագաթաժողովը: Գագաթաժողովի աշխատանքին կմասնակցեն կազմակերպության 56 անդամ երկրների արտգործնախարարներ: