12 նոյեմբերի 2009 - 19:00 AMT
Ռուբեն Վարդնայան. Ամերիաբանկն աճել է մի քանի անգամ, ինչը դյուրին չէր ճգնաժամի պայմաններում
Ամերիաբանկը լուրջ միջոցներով դիմավորեց ճգնաժամը,-Երեւանում լրագրողներին է ասել «Տռոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքերով, հենց ճգնաժամից առաջ բանկն ավելացրեց իր կանոնադրական կապիտալը եւ զարգացման արդյունավետ ծրագիր ընդունեց, ուստի, չնայած նման բացասական ֆոնին, բանկը հիանալի հնարավորություններ ուներ իր գործունեության ընդլայնման եւ ծավալների ավելացման համար: Ամերիաբանկն աճեց մի քանի անգամ, ինչը դյուրին չէր ճգնաժամի պայմաններում: Մենք եկանք լուրջ ռեսուրսներով, կառուցելու համար լավագույն բանկերից մեկը ոչ միայն Հայաստանի բանկային համակարգում, այլ նաեւ ԱՊՀ բանկային համակարգերի թվում»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ապագայի պլաններին, ապա այդ առնչությամբ Վարդանյանը հաղորդել է, որ որոշ փոփոխություններ են կատարվել որոշակի ապրանքի ներդրման ուղղությամբ եւ դրանց տրամադրումը ճգնաժամի ծանր պայմաններում հետաձգվեց որոշ ժամանակով:

2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր կապիտալը կազմել է 21 327 277 հազար դրամ, ակտիվները` 93 022 173 հազար դրամ, պարտավորությունները` 71 694 896 հազար դրամ: