13 նոյեմբերի 2009 - 16:21 AMT
Նոյեմբերի 27-ին կկայանա Հայաստանի բռնցքամարտի պատանեկան բաց առաջնությունը
Նոյեմբերի 27-ին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կկայանա Հայաստանի բռնցքամարտի պատանեկան բաց առաջնությունը` նվիրված քոլեջի 30-ամյակին:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, առաջնությանը կմասնակցեն 14-15 տարեկան 100-120 բռնցքամարտիկներ Հայաստանի բոլոր մարզերից:

Ալեքսանյանի խոսքով, լավագույն բռնցքամարտիկները կմտնեն Հայաստանի պատանեկան հավաքականի մեջ, որը կսկսի պատրաստվել 2010թ. Եվրոպայի առաջնությանը: