13 նոյեմբերի 2009 - 17:29 AMT
Այսօր Գերմանիան պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ տարբեր ոլորտներում
Հայաստանիվարչապետ Տիգրան Սարգսյաննընդունել էՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս Յոխեն-Շմիդթին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Տիգրան Սարգսյանըողջունել է Հանս Յոխեն-Շմիդթին` դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական հարաբերությունները հետագայում ավելի կընդլայնվեն ու կզարգանան: Ըստ կառավարության ղեկավարի, հայ-գերմանական հարաբերությունները աչքի են ընկնում արդյունավետությամբ: Սա նա- միջազգային կազմակերպությունների կարծիքն է: ՀՀ վարչապետն առանձնակի անդրադարձ է կատարել KfW բանկի կողմից իրականացված Հայաստանի Հանրապետությունում փոքր - միջին բիզնեսի վարկավորման ծրագրին, որ 2004-2005 թթ. համարվել է աշխարհում լավագույն փորձառությունը: Տիգրան Սարգսյանը կար-որել է նա- տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Իր հերթին դեսպանըշնորհակալություն է հայտնելջերմ ընդունելության համար ու նշել, որ նման գնահատականը պարտավորեցնում է հետագայում աշխատել ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ: Նա նշել է, որ Գերմանիան շահագրգռված է գործակցության հետագա խորացմամբ բազմաթիվ ոլորտներում` թե' տնտեսության, թե' գիտության ու կրթության բնագավառներում: