13 նոյեմբերի 2009 - 19:24 AMT
Անկարան պատրաստ է վերջնական հարստացնել իրանական ուրանը Թուրքիայի տարածքում
Թուրքիան պատրաստ է մասնակցել իր տարածքում իրանական ուրանի վերջնական հարստացման մասին ատոմային էներգիայի միջազգային գործակալության ծրագրի իրականացմանը: Այդ մասին հայտնեց Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:

«ՄԱԳԱՏԷ-ն ցանկանում է, որպեսզի մենք մասնակցենք այդ խնդրի լուծմանը: Մենք համաձայն ենք եւ «ոչ» չենք ասի այդ առաջարկին: Մենք պետք է դուրս գանք այդ փակուղուց եւ վերացնենք Արեւմուտքի կասկածները, որը վստահ է, որ Թեհրանը փորձում է ատոմային զենք ստեղծել»,- ասաց թուրք նախարարը:

ՄԱԳԱՏԷ-ի խրագրի համաձայն, ցածր հարստացված իրանական ուրանը կհարստացվի Թուրքիայում եւ կուղարկվի Ֆրանսիա: Այնտեղ դրանից վառելիքային ձողեր են պատրաստելու ԱԷԿ-ի համար, որոնք կվերադառնան Թուրքիա եւ Իրանին կփոխանցվեն խաղաղ նպատակներով հետագա օգտագործման համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: